A
A
Էլինա Դանիելյանը հաղթեց
Կազանում ընթանցող շախմատի Մեծ մրցանակի 4-րդ փուլում գերազանց է հանդես գալիս Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը:
6-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց Նադեժդա Կոսինցեւային (Ռուսաստան), վաստակեց 4,5 միավոր եւ կրկին ամրապնդվեց առաջին հորիզոնականում:
Հաջորդ տուրում Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով ուժերը կչափի բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ, որը 2,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: