Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
8f7b618eb3d7b8da0d84ea4149d64ed6

Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարում վաստակեց 3,5 միավոր եւ շարունակում է տեղ զբաղեցնել աղյուսակի միջին մասում:

Այսօր կայացած 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, ընդ որում վերջինս հավերժ շախերի օգնությամբ միայն կարողացավ խույս տալ վերահաս պարտությունից (այդ պահին մեր շախմատիստը նյութական մեծ առավելություն ուներ):

Լեւոն Արոնյանը առայժմ մեկ միավորով է ետ մնում հուշամրցաշարի առաջատար Մագնուս Կառլսենից:

Վաղը կայանալիք 8-րդ տուրում մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կմրցի ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ, որը նույնպես 3,5 միավոր ունի, սակայն մեկ պարտիա քիչ է անցկացրել: