Տարբեր պատիժ` նույն արարքի համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում հիմնականում անդրադարձել է Հայաստանի առաջնության 12-րդ տուրի «Ուլիս» - «Արարատ» հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, վերը նշված հանդիպման վերջում արարատցի Կարեն Ն. Խաչատրյանի եւ ուլիսցի Արամ Բարեղամյանի միջեւ վիճաբանություն է սկսել, որը վերածվել է քաշքշուկի:
Կարգահապահական կոմիտեին կայացրել է հետևյալ որոշումները.
1. «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Խաչատրյանի հեռացման, մրցակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն ֆուտբոլիստին որակազրկել 3 խաղով, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 դրամ:
2. «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանի հեռացման, մրցակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն նրան որակազրկել 2 խաղով, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 70000 դրամ:
Նիստի ընթացքում կայացվել են նաեւ այլ որոշումներ:
«Գանձասար-2» - «Շենգավիթ» խաղը «Շենգավիթ» թիմի կողմից չտեսագրելու համար «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 20000 դրամ:
«Շենգավիթ-95» - «Գանձասար-95» խաղին «Գանձասար-95» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստների մասնակցելու համար «Գանձասար-95» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, թիմի մարզիչ Աշոտ Մանուչարյանին որակազրկել 2 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 40000 դրամ:
«Իջևան-98» - «Արտաշատ-98» խաղին կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստ
Գեղամ Հարությունյանի մասնակցելու համար «Արտաշատ-98» թիմին գրանցել տեխնիկական պարտություն Գ. Հարությունյանի մասնակցությամբ բոլոր հանդիպումներում, Արտաշատի համալիր մարզադպրոցին տուգանել 50000 դրամ: