A
A
Արոնյանն ու Կառլսենը կրկնեցին քայլերը
Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Մագնուս Կառլսենի հետ:
Երկարատեւ եւ լարված պայքարից հետո կողմերը 60-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին, քանի որ երկու անգամ կրկնեցին դիրքը։
Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ հավասարվեց իտալացի Կարուանային։ Մնացած 4 պարտիաները առայժմ շարունակվում են։
Հաջորդ, 7-րդ տուրում, որը կկայանա հունիսի 16-ին, Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ։