Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը եւ Կիրսան Իլյումժինովը

Սպորտ
a29b3bb18805080a086518daf3cd9165

Գարի Կասպարովը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ 2014 թվականի ՖԻԴԵ-ի նախագահական ընտրության ժամանակ դնելու է իր թեկնածությունը։

Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնը կարծում է, որ ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը մեծ վնաս է հասցրել մարզաձեւի հեղինակությանը՝ հանդիպելով այնպիսի բռնակալների հետ, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին եւ Բաշար Ասադը։

Նշենք, որ Գարի Կասպարովը նախորդ երկու ընտրություններում սատարել էր նախագահի թեկնածուներ, համապատասխանաբար Բեսսել Կոկին եւ Անատոլի Կարպովին։ Այժմ նա աշխատում է իր երկարատեւ ծրագրի վրա, որի գլխավոր նպատակն է աշխարհի բոլոր երկրներում շախմատը դարձնել ուսումնական առարկա։

Հավելենք, որ ՖԻԴԵ-ի նախագահի հաջորդ ընտրությունը տեղի է ունենալու 2014 թվականին, նորվեգական Տրոմսյոյում կայանալիք համաժողովի ժամանակ։