Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՕԿ-ը կհսկի ներարկումները

Սպորտ
7107d75b1185146e28b50b026d8e847d

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մարզիկներին ներարկումներ (սրսկումներ) անելու համար յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեն պետք է համապատասխան հայտարարագիր լրացնի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՄՕԿ-ի որոշումը օլիմպիական ավանում կգործի հուլիսի 16-ից մինչեւ խաղերի փակման օրը` օգոստոսի 12-ը: Այն խախտելու դեպքում խիստ պատիժներ կկիրառվեն կարգազանց մարզիկների եւ նրանց պատվիրակությունների նկատմամբ: