A
A
Էլինա Դանիելյանը գլխավորեց աղյուսակը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը գերազանց է սկսել ելույթները Կազանում անցկացվող կանանց շախմատի Մեծ մրցանակի 4-րդ փուլում:
Այսօր կայացած 4-րդ տուրում մեր հայրենակիցը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւային: Նա վաստակեց 3 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը, քանի որ համաքայլ ընթացող Աննա Մուզիչուկը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:
5-րդ տուրում, որը կկայանա հունիսի 15-ին, Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Եվրոպայի չեմպիոն Վիկտորիա Չմիլիտեի հետ, որը կես միավորով է հետ մնում առաջատարից: