A
A
Կիսեց 2-7-րդ տեղերը
Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում կայացած շախմատի Եվրոպայի մեծ օփենում Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Վերջին՝ 9-րդ տուրում, նա սեւերով հաղթեց թուրք Բարիս Էսենին, վաստակեց 7 միավոր եւ կիսեց 2-7-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող դարձավ չինացի շախմատիստ Շանգլեյ Լուն, որը այս տուրում կարեւոր հաղթանակ տարավ մեր Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ եւ կես միավորով առաջ անցավ մյուսներից: