A
A
Թագուհու թոռնուհին ուղեգիր նվաճեց
Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թոռնուհու՝ Զարա Ֆիլիպսի երազանքը վերջապես իրականություն դարձավ:
Բանն այն է, որ Բրամանում կայացած ձիավարության մրցումներում նա գրավեց 3-րդ տեղը եւ իրավունք նվաճեց մասնակցելու Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Այդպիսով, Զարա Ֆիլիպսը շարունակեց ընտանեկան ավանդույթը, քանի որ նրա ծնողները նախկինում նույնպես մասնակցել են օլիմպիական խաղերի ձիավարության մրցումներին:
31-ամյա մարզուհու հայրը՝ Մարկ Ֆիլիպսը, 1972 թ օլիմպիական խաղերում հաղթել է թիմային մրցումներում, իսկ 88-ին դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ արքայադուստր Ան Ֆիլիպսը մասնակցել է 1976 թ Մոնրեալի խաղերին:
Նշենք, որ Զարա Ֆիլիպսը նախորդ երկու օլիմպիական խաղերին չէր մասնակցել իր ձիու՝ Թոյթաունի վնասվածքի պատճառով: