A
A
Հունաստանը պատրաստ է բոյկոտել Եվրո-2012-ը
Ֆուտբոլի Հունաստանի հավաքականը պատրաստ է բոյկոտել Եվրո-2012-ի մնացած հանդիպումները, եթե մրցավարությունը անաչառ չլինի։
«Եթե մրցավարները օգնության ձեռք մեկնեն չեխերին, ապա թիմը կլքի խաղադաշտը։ Ես զրուցել եմ գլխավոր մարզչի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ, եւ նրանք համաձայն են իմ հետ։ Մենք ինքներս պետք է պաշտպանենք մեր իրավունքները» - այսպիսի հայտարարություն է արել Հունաստանի հավաքականի ավագ Գեորգիոս Կարագունիսը։
Հույներին առայսօր զայրացնում է լեհերի հետ առաջին խաղում Ա. Պապաստապուլոսի հեռացումը, որի արդյունքում նրանք հայտնվել էին ծանր կացության մեջ։
Նշենք, որ այսօր կյանալիք Հունաստան - Չեխիա հանդիպումը անչափ սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ պարտվող թիմը կկորցնի հաջորդ փուլ մտնելու հնարավորությունը։