Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Նազարյանը զգուշանում է

Սպորտ
88f82fec409b691ee6bc3027709c0e43

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր կանցկացնի Եվրոպայի 2013 թ առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը։

Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մեր մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստները ուժերը կչափեն Անդորայի իրենց հասակակիցների հետ։

Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո վաստակել է 8 միավոր եւ իր խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը։ Անդորան բոլոր 7 հանդիպումներում պարտություն է կրել եւ եզրափակում է աղյուսակը։

Չնայած այդ հանգամանքին, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խաղից առաջ անցկացրած մամուլի ասուլիսին ասաց, որ մեր ֆուտբոլիստներին բարդ խաղ է սպասում։

«Ես տղաներին ասել եմ, որ երբեք չի կարելի թերագնահատել մրցակցին, անգամ եթե այն թույլ է։ Միաժամանակ շատ դժվար է խաղալ այնպիսի թիմերի դեմ, որոնք ամբողջ կազմով պաշտպանվում են»,-ասաց նա։

Ռաֆայել Նազարյանի կարծիքով անդորացիներին հաղթելու համար մեր երիտասարդ ֆուտբոլիստները պետք է լինեն կենտրոնացած, տրամադրված եւ արագ գործեն։

Այս խաղում Հայաստանին անպայման հաղթանակ է պետք, քանի որ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է նվազագույնը զբաղեցնել երկրորդ տեղը։