A
A
Իսպանիան եւ Իտալիան ոչ-ոքի խաղացին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կայացան «Ց» խմբի հանդիպումները:
Նախ հանդիպեցին խմբի ֆավորիտները` Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: Հետաքրքիր պայքարում անցած հանդիպումն ավարտվեց գրոսմայստերական ոչ-ոքիով` 1:1: Խաղի հաշիվը բացեց իտալացի Անտոնիո Դի Նատալեն, իսկ քիչ անց Սեսկ Ֆաբրեգասը վերականգնեց հավասարակշռությունը:
Խմբի երկրորդ խաղում Խորվաթիայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Իռլանդիային, որը ընտրական մրցաշարում պայքարից դուրս էր բերել մեր ընտրանուն:
Այսօր կմեկնարկի «Դ» խմբի մրցաշարը: Առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները, իսկ մեկ ժամ անց առաջնության կազմակերպիչ Ուկրաինան Կիեւում կընդունի Շվեդիայի թիմին: