A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում:
Երրորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով զիջեց անգլիացի Լուկ Մաքշեյնին: Այս պարտությունից հետո Լեւոն Արոնյանը 1,5 միավորով Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են Թեմուր Ռաջաբովը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, ովքեր ունեն 2,5-ական միավոր:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կկայանա 4-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: