A
A
Ուկրաինայում ֆուտբոլասեր է սպանվել
Եվրո-2012-ի բացման օրը Ուկրաինայում իսպանացի ֆուտբոլասեր է սպանվել:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների 46-ամյա երկրպագուն դեռեւս մեկ ամիս առաջ հանգրվանել է Դոնեցկի մոտ գտնվող Մակեեւկա քաղաքի հյուրանոցում: Սակայն որոշ ժամանակ անց իսպանացին անհայտացել է:
Հյուրանոցի ղեկավարությունն այդ մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Եվ ահա, երեկ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ այդ գործի կապակցության երեք մարդ է ձերբակալվել: Այլ մանրամասների մասին ոստիկանությունն առայժմ չի հայտնում: