Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը չնկատեց Չեխիային

Սպորտ
a1436fecfd2132d2b3e39bd3bd5d927b

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության առաջին օրը մեծ տպավորություն թողեց Ռուսաստանի հավաքականը:

Նա առաջին խաղում ջախջախեց Չեխիայի ազգային թիմին: Հանդիպման 15-րդ րոպեին Ձագոեւը առաջ մղեց ռուսներին, իսկ 24-ին Շիրոկովը երկրորդ գոլը խփեց: Ընդմիջումից հետո չեխ Պիլարժը կրճատեց հաշիվը, սակայն 79-րդ րոպեին Ձագոեւը վերականգնեց երկու գոլի առավելությունը, իսկ երեք րոպե անց Պավլյուչենկոն հաշիվը դարձրեց 4:1:

«Ա» խմբի երկրորդ խաղում դաշտի տերերի` Լեհաստանի հավաքականը ոչ-ոքի` 1:1 խաղաց Հունաստանի թիմի հետ: Այս խաղում հաշիվը 17-րդ րոպեին բացեց լեհ Լեվանդովսկին, իսկ հավասարակշռությունը վերականգնեց հույն Սալպինգիսիսը` 51-րդ րոպեին: Հունաստանը 71-ին գոլ խփելու լավ հնարավորություն ստացան, սակայն թիմի ավագ Կարագունիսը չկարողացավ իրացնել 11 մ հարվածը:

Այսօր տեղի կունենան «Բ» խմբի հանդիպումները: Նախ Խարկովում միմյանց հետ կհանդիպեն Հոլանդիան ու Դանիան: Մասնագետները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում հոլանդացիներին` 1,60 գործակից հաղթանակի համար: Դանիացիների գործակիցը հավասար է 6,90-ի:

Լվովում Գերմանիան կհյուրընկալի Պարտուգալիային: Այս զույգի ֆավորիտը գերմանացիներն են, որոնց հաղթելու հնարավորությունը 2 անգամ բարձր են գնահատում մասնագետները` 2,06 գործակից ընդդեմ 4,05-ի: