A
A
Հաղթական մեկնարկ
Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց ելույթները Մոսկվայում մեկնարկած շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում:
Մեր առաջատար շախմատիստը 1-ին տուրում սպիտակներով պարտության մատնեց ԱՄՆ-ի ամենահեռանկարային շախմատիստին` Հիկարու Նակամուրային: Հաղթանակներ տարան նաեւ ռուսաստանցիներ Մորոզեւիչը, Գրիշչուկը եւ ադրբեջանցի Ռաջաբովը: Իսկ ահա աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կառլսենը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկու հետ, որը պարտություն կրեց Ռաջաբովից: