Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 5-րդն է

Սպորտ
f4f6f145c390b0b71e12211d9d6d2c36

Այսօր Մոսկվայում կմեկնարկի շախմատի Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Առաջին տուրում նա սպիտակներով կհանդիպի Հիկարու Նակամուրայի հետ:

Հուշամրցաշարի կազմակերպիչները մինչ առաջին տուրի մեկնարկը մասնակիցների միջեւ անցկացրին նաեւ բլից մրցաշար: Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ բաժանեց 5-6-րդ տեղերը: Մեր շախմատիստը տարել է 3 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ 2-ում պարտություն է կրել:

Լեւոն Արոնյանի խաղացած պարտիաները.
Արոնյան - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)՝ 0,5:0,5
Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) - Արոնյան՝ 0:1
Արոնյան - Լյուկ Մաքշեյն (Անգլիա)՝ 0,5:0,5
Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0
Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Արոնյան՝ 1:0
Արոնյան - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Արոնյան՝ 1:0
Արոնյան - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Արոնյան՝ 0,5:0,5