Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենաերիտասարդ տեսուչը հայ է

Սպորտ
dc56a54b99aac2a435eb58a7c6a9d5dd

Հունիսի 1-ից 3-ը Մյունխենում կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի մրցավարական սեմինար, որին մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Նազարյանը:

Սեմինարի ընթացքում հաջողությամբ հանձնելով քննությունները` Արթուր Նազարյանը դարձել է առաջին հայ միջազգային կարգի տեսուչը ու իրավունք ստացել սպասարկելու միջազգային հանդիպումներ:

Արթուր Նազարյանը դարձել է նաև ՖԻԲԱ-ի պատմության ընթացքում ամենաերիտասարդ միջազգային տեսուչը (25 տարեկան):

Հայ առաջին տեսուչը 2006 թվականից ներգրվված է եղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատանքներում, իսկ մարզաշխարհում առավել հայտնի է որպես մարզական լրագրող: 2009 թվականից հանդիսանում է armsport.am մարզական կայքի գլխավոր խմբագիրը:

Այս մասին հայտնում ՀԲՖ մամուլի քարտուղարությունը։