Երիտասարդականը կսկսի նախապատրաստվել
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօրվանից կսկսի նախապատրաստվել 2013թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպմանը։
Այդ նպատակով մեր թիմը կհանգրվանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը այդ նպատակով թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստ՝ 2 դարպասապահ, 8 պաշտպան, 11 կիսապաշտպան, 4 հարձակվող։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Անդորայի այդ տարիքային թիմին։ Մեր ընտրանին 5 խաղում վաստակել է 8 միավոր եւ զբաղեցնում է աղյուսակի 4-րդ տեղը, իսկ անդորացիները պարտվել են բոլոր 7 հանդիպումներում։
Նշենք, որ միայն հաղթանակի դեպքում Հայաստանը կշարունակի պայքարը եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար։
Հայաստանի երիտասարդական հավաքականի ընդլայնված կազմը.
Դարպասապահներ՝ Ալբերտ Օհանյան, Գոռ Մանուկյան (երկուսն էլ Փյունիկ)
Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (Փյունիկ), Անդրանիկ Ոսկանյան, Վարդգես Սաթումյան (Միկա), Արամ Շահնազարյան, Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան (Բանանց), Մասիս Ոսկանյան (Ռոզելար, Բելգիա)
Կիսապաշտպաններ` Նարեկ Գյոզալյան, Վալտեր Պողոսյան (Բանանց), Կարեն Մուրադյան (Շիրակ), Կամո Հովհաննիսյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան, Ղուկաս Պողոսյան (Փյունիկ), Աշոտ Սարդարյան (Էպինալ, Ֆրանսիա), Արեգ Ազատյան (Միկա), Աղվան Պապիկյան (ԼԿՍ, Լեհաստան)
Հարձակվողներ` Գեւորգ Կարապետյան (Բանանց), Գեւորգ Բադալյան (Բանիկ, Չեխիա), Հովհաննես Հովհաննիսյան, Վիուլեն Այվազյան (Փյունիկ):