Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություն խաղացանկում

Սպորտ
ecef75ebfd8a3adf4f69fc417a1fb30f

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է նոր փոփոխություն:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունիսի 10-ին նշանակված «Բանանց» - «Միկա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Բանանց» ակումբի 5 եւ «Միկա» ակումբի 3 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, որը ներկայումս պատրաստվում է հունիսի 12-ին կայանալիք Անդորրայի ընտրանու հետ խաղին։

Հիշեցնենք, որ մինչ այդ հետաձգվել էր հունիսի 9-ին նշանակված «Փյունիկ» - «Շիրակ» խաղը։