A
A
Մարզչի սիրտը կանգ է առել
Իսպանացի մարզիչ Մանոլո Պրեսիադոն այսօր գիշերը մահացել է սրտի կաթվածից:
54-ամյա մասնագետը երեկ պայմանագիր էր կնքել «Վիլյառեալի» հետ, իսկ այսօր պետք է իր առաջին մամուլի ասուլիսը կազմակերպեր նոր պաշտոնում:
Մանոլո Պրեսիադոն նախկինում 6 տարի աշխատել է «Սպորտինգում», ինչպես նաեւ մարզել է Սանտանդերի «Ռասինգ», «Լեւանտե» եւ «Մուրսիա» թիմերը: