Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միխայիլ Տալի հիշատակին

Սպորտ
a4f829287e125f29f5d8ffdad3729201

Վաղը, հունիսի 7-ին, Մոսկվայում բլից մրցաշարով կմեկնարկի շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը:

Այս տարի գլխավոր մրցանակների համար կպայքարեն 10 գրոսմայստեր՝ ՖԻԴԵ-ի վարկածով ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը, 2-րդ տեղում գտնվող մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), աշխարհի առաջին տասնյակում գտնվող Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), 2009 թ Եվրոպայի չեմպիոն Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան) եւ շախմատասերների կողմից ընտրված Լյուկ Մաքշեյնը (Անգլիա):

Բլից մրցաշարի մրցանակային հիմնադրամը հավասար է 15 հազար եվրո: Հաղթողը կստանա 5000, իսկ 10-րդ տեղը՝ 300 եվրո: Գլխավոր մրցաշարը կմեկնարկի հունիսի 8-ին:

Նոր մրցակարգով մրցակիցները մինչեւ 40-րդ քայլը չեն կարող ոչ-ոքիի առաջարկություն անել: Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է: Հաղթողը կվաստակի 30000, իսկ 10-րդ տեղը՝ 1500 եվրո:

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Եվգենի Տոմաշեւսկու հետ: Արդեն երկրորդ տուրում, հունիսի 9-ին, կկայանա հուշամրցաշարի կենտրոնական պարտիան. Մագնուս Կառլեսենը սպիտակներով կմրցի Լեւոն Արոնյանի հետ: