Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը վազելու է հրավիրում

Սպորտ
800ec1120e80d57b6bb46c067cbfefec

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Երեւանում կանցկացվի միջազգային օլիմպիական օրվան եւ Լոնդոնի օլիմպիական խաղերին նվիրված վազքարշավ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը կարող են մասնակցել 13-ից բարձր տարիք ունեցող վազքասերները: Երթուղին նույնն է, ինչպես անցած տարի էր. Հանրապետության հրապարակ -Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - Հաղթանակի կամուրջ - Հրազդան մարզադաշտի հարավային տրիբունայի հրապարակ:

Վազքարշավ-2012-ին մասնակցելու ցանկացողները պետք է դիմեն ՀԱՕԿ-ին` ներկայացնելով անձնագիր եւ տեղեկանք առողջության մասին: