Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավասար քանակությամբ միավորներ

Սպորտ
1f30ddc31e9c3a79f4a22ef522464df0

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ներկայումս Բաթումում պայքարում են կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման համար:

Մրցումների առաջին օրից հետո մեր երկու ներկայացուցիչները 8 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ բաժանում են 11-24-րդ տեղերը: Նրանք բավական ետ են մնում մրցաշարի առաջատար Վալենտինա Գունինայից, որը իր ակտիվում ունի 8 միավոր:

Այսօր տեղի կունենան մնացած 7 տուրերի պարտիաները: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մերոնք պետք է հաղթեն բոլոր մրցակիցներին: