Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարշավայի մարզադաշտը կառուցել են «ապառիկով»

Սպորտ
34717c40bef0b94e5f16c77915b3ee48

Վարշավայի «Ազգային» մարզադաշտի կառուցմանը մասնակցած 40 ընկերությունները, որոնք դեռեւս չեն ստացել իրենց հասանելիք գումարները, որոշել են շրջափակել մարզակառույցը։ Այդ մասին տեղեկացնում է լեհական Rzeczpospolita թերթը։

Ընկերությունների ներկայացուցիչները մարզադաշտի պատասխանատու Սպորտի ազգային կենտրոնի նախագահից պահանջել են գրավոր հավաստիացում։

«Մենք անհույս վիճակում են գտնվում եւ հոգնել ենք բանավոր խոստումներից։ Եթե մինչեւ առաջնության մեկնարկը ՍԱԿ-ը եւ սպորտի նախարարությունը չմարեն պարտքերը, ապա կդիմենք կտրուկ քայլերի» - հայտարարել են նրանք։

Այդ ակցիային պատրաստվում են մասնակցել ընկերությունների 6000 աշխատողները, որոնք մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Նրանք մտադիր են փակել մարզադաշտ տանող բոլոր մուտքերը։

ՍԱԿ-ի ներկայացուցիչը ասել է, որ կազմակերպությունը իր ակտիվում 152 մլն զլոտի ազատ գումար ունի, սակայն մինչեւ վճարումներ կատարելը ստիպված է մանրակրկիտ ստուգել կատարված աշխատանքները։