A
A
«Փյունիկը» ընտրյալ թիմերի թվում է
ՈՒԵՖԱ-ն երկու առանձին խմբերի է բաժանել Եվրոպայի լիգայի 2012-13 թթ խաղարկության որակավորման 1-ին փուլի մասնակիցներին:
Երեւանի «Փյունիկը» ընդգրկվել է ընտրյալ թիմերի թվում: Դա նշանակում է, որ Հայաստանի 2011 թ առաջնության փոխչեմպիոնին կարող է բաժին ընկնի համեմատաբար թույլ մրցակից, մասնավորապես Անդորայից, Ֆարերներից, Լյուքսեմբուրգից, Սան Մարինոյից, Մալթայից:
Իսկ ահա մեր մյուս երկու թիմերը՝ Կապանի «Գանձասարը» եւ Գյումրիի «Շիրակը», հայտնվել են ոչ ընտրյալ թիմերի թվում, ուստի դրանք ավելի լուրջ մրցակիցների հետ կհանդիպեն:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի գալիք խաղարկության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 25-ին: Խաղերը կկայանան հուլիսի 5-ին եւ 12-ին: