A
A
Լիլիթ Մկրտչյանը 11-րդն է
Բաթումում մեկնարկեց արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող է սկսել գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 3 տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 11-րդ տեղը: Նա հաղթել է վրացուհի Նատյա Ջանջգավաին, ապա ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի եւ ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ: Չորրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ:
Մեր մյուս մասնակից Էլինա Դանիելյանը 1 միավոր ունի եւ առայժմ գրավում է համեստ 40-րդ տեղը: Մեր ուժեղագույն շախմատիստուհին երեք պարտիաներում էլ մրցեց չինուհիների հետ: Առաջինում նա հաղթեց, իսկ մյուս երկուսում, ավաղ, պարտություն կրեց: Այսօր Էլինա Դանիելյանը պայքարը կսկսի վրացուհի Մակա Պուրցելաձեի հետ մրցամարտով: