A
A
Հայաստանը պարտվեց Հունաստանին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի ազգային թիմին:
Ավստրիական Կուֆշտայն քաղաքում կայացած հանդիպման միակ գոլը 24-րդ րոպեին խփեց հույների կենտրոնական պաշտպան Կիրյակոս Պապադոպուլոսը, որը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը:
Հունաստանի հավաքականը երկու անգամ հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություն ստացավ, սակայն 71-րդ րոպեին Գեորգիոս Սամարասը, ապա 86-ին Կոնստանտինոս Կացուրանիսը չկարողացան իրացնել 11 մ հարվածը: Երկու դրվագում էլ մեր դարպասապահը որսաց գնդակը:
Հավելենք, որ խաղի 87-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար, ավստրիացի Ալեքսանդր Հարկամը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին վիճաբանելու համար հեռացրեց պահեստայինների նստարանից: