Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասված փոփոխություններ

Սպորտ
3b3a4063ad7ffcf6cfc580fd0d3aa2eb

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
կատարվել են նոր փոփոխություններ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հունիսի 3-ին նշանակված «Գանձասար» - «Փյունիկ» եւ հունիսի 9-ին նախատեսված «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպումները հետաձգվել են: Պատճառն այն է, որ «Փյունիկի» 6 ֆուտբոլիստներ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականում, որը մայիսի 31-ին եւ հունիսի 5-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու, իսկ թիմի 8 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական, որը հունիսի 12-ին խաղալու է Անդորայի ընտրանու հետ։

Ի դեպ, վերջին հանդիպման կապակցությամբ հնարավոր է հետաձգվի նաեւ հունիսի 10-ին նախատեսված «Բանանց» - «Միկա» խաղը, քանի որ առաջինի 4 խաղացողները երիտասարդական հավաքականի անդամ են, բացի այդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը այդ ժամանակ զբաղված է լինելու հենց երիտասարդականի գործերով։