A
A
Վիշվանաթան Անանդը պահպանեց տիտղոսը
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը կրկին նվաճեց Վիշվանաթան Անանդը:
Մոսկվայում կայացած մրցամարտի թայ-բրեյքում հնդիկ գրոսմայստերը 2,5:1,5 հաշվով հաղթեց թագի հավակնորդ Բորիս Գելֆանդին: Վճռորոշ միավորը նա վաստակեց երկրորդ պարտիայում, երբ երկարատեւ պայքարից հետո մշտապես ցայտնոտում գտնվող իսրայելցի շախմատիստին ստիպեց հանձնվել:
Այդպիսով, Վիշվանաթան Անանդը եւս երկու տարով պահպանեց չեմպիոնական տիտղոսը, որին տիրացել է 2007 թվականին: Հավելենք, որ աշխարհի չեմպիոնը կստանա մրցանակային հիմնադրամի (2,5 մլն դոլար) 55, իսկ հավակնորդը՝ 45 տոկոսը: