A
A
Էլինան եւ Լիլիթները
Կանանց արագ եւ բլից շախմատների աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը:
Մրցաշարը կանցկացվի Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, մայիսի 30-ից մինչեւ հունիսի 5-ը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 18 երկրների 50 շախմատիստուհի:
Մասնակիցները կանցկացնեն արագ շախմատի 11 եւ բլիցի 15 պարտիա: Այսօր տեղի կունենա վիճակահանության արարողությունը: Մրցումների առաջին երեք օրերը կկայանան երեքական, իսկ չորրորդ օրը՝ 2 տուր: Բլից շախմատի առաջնությունը կանցկացվի հունիսի 4-5-ին (8+7 տուր):