Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիան վիրահատված ֆուտբոլիստ է տանում Եվրո-2012

Սպորտ
5c6279951180144a9587b0135e764c00

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին Եվրո-2012-ի մասնակցելու համար հայտավորել է 3 դարպասապահ, 7 պաշտպան, 8 կիսապաշտպան եւ 5 հարձակվող: Հրավիրվածների մեջ է նաեւ «Միլանի» հարձակվող Անտոնիո Կասանոն, որն մի քանի ամիս առաջ սրտի վիրահատություն է տարել եւ վերջին ժամանակներին հանդես չէր գալիս:

Սակայն Չեզարե Պրանդելիի ընտրության ամենամեծ անակնկալը հանդիսանում է «Տորինոյի» 20-ամյա պաշտպան Անժելո Օգբոնան, որը արմատներով Նիգերիայից է: Ի դեպ, Իտալիայի հավաքականում կա եւս մեկ աֆրիկյան ծագում ունեցող ֆուտբոլիստ: Դա անգլիական «Մանչեսթր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին է, որը արմատներով Գանայից է, սակայն որդեգրվել է իտալական ընտանիքի կողմից:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը հանդիսանում է Հայաստանի ընտրանու մրցակիցը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Թիմերի անդրանիկ հանդիպումը տեղի կուենենա այս տարվա հոկտեմբերի 10-ին, Երեւանում