A
A
Գաբրիել Սարգսյանի նոր նվաճումը
Շախմատի Հայաստան տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթող ճանաչվեց Չիկագոյում ավարտված օփենում:
Մեր շախմատիստը 9 հնարավորից վստակեց 7 միավոր (5 հաղթանակ, 4՝ ոչ-ոքի) եւ 93 մասնակիցների մեջ գրավեց առաջին տեղը: Գաբրիել Սարգսյանը պարգեւատրվեց 10 000 դոլարով:
ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 5,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: