A
A
Հերթական ոչ-ոքին Անանդ – Գելֆանդ մրցամարտում
Շախմատի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 11-րդ պարտիան այսօր ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Սպիտակներով հանդես եկող աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը կրկնեց 9-րդ պարտիայի սկզբնախաղը, որի ժամանակ դիրքային առավելություն էր ստացել: Սակայն այս անգամ Վիշվանաթան Անանդը շատ արագ եւ մտածված պաշտպանվեց:
Բորիս Գելֆանդը հայտնվեց ցայտնոտում, ուստի 23-րդ քայլին առաջարկեց խաղաղ դաշն կնքել: Այն անմիջապես ընդունեց աշխարհի չեմպիոնը, քանի որ վերջին դասական պարտիայում նա հանդես է գալու սպիտակ խաղաքարերով:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 5,5:5,5: Հիշեցնենք, որ հավասար միավորներ վաստակելու դեպքում հաղթողը կորոշվի թայբրեյքում