Բուլղարիան լուրջ կորուստներ է կրում
Ֆուտբոլի աշխարհի 2014 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Բուլղարիայի ազգային ընտրանում կադրային լուրջ խնդիրներ են ծագել առաջիկա ընկերական խաղերից առաջ:
Գլխավոր մարզիչ Լյուբո Պենեւը այդ խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 26 ֆուտբոլիստ: Սակայն 5 խաղացողներ տարբեր պատճառներով չեն կարող մասնակցել այդ խաղին: Հիմնական դարպասապահ Նիկոլայ Միխայլովը ջարդել է ձեռքը ավտովթարի ժամանակ: Վնասվածքներ են ստացել պաշտպան Իլյա Միլանովը, կիսապաշտպաններ Գեորգի Սարմովը եւ Բորիս Գալչեւը, հարձակվող Ցվետան Գենկովը: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Դմիտրի Բերբատովը գլխավոր մարզչին խնդրել էր իրեն չհրավիրել հավաքական՝ պատճառաբանելով, որ լավ մարզավիճակում չի գտնվում:
Միաժամանակ Բուլղարիայի երիտասարդական հավաքականը, որը Եվրոպայի առաջնության պաշտոնական խաղեր է անցկացնելու, Լյուբո Պենեւին խնդրել է ազատ արձակել ազգային թիմ հրավիրված 4 երիտասարդ խաղացողներին:
Կադրային հարցերը լուծելու համար բուլղարացի մասնագետը արագ կարգով թիմ է հրավիրել հավաքականի նախկին երկու ֆուտբոլիստի՝ պաշտպաններ Գեորգի Թերզիեւին եւ Ալեքսանդր Ալեքսանդրովին:
Նշենք, որ բուլղարացի ֆուտբոլիստները մայիսի 26-ին Ամստերդամում հանդիպելու են Հոլանդիայի ուժեղ թիմի հետ, իսկ 4 օր անց մրցելու են թուրքերի հետ: