Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8-րդ ոչ-ոքին

Սպորտ
c1268f8c8422e4dbbe30bc4c458c2396

Մոսկվայում ընթացող շախմատի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 10-րդ պարտիան ավարտվեց խաղաղությամբ:

Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը չնայած սկզբնախաղում նորամուծություն մտցրեց, սակայն առավելություն չստացավ:

Աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը 11-րդ քայլին փոխանակեց թագուհիները եւ դրանով հասկացնել տվեց, որ համաձայն է ոչ-ոքի արդյունքի:

Վիշվանաթան Անանդը փորձեց դիրքային առավելություն ստանալ, սակայն դա նրան չհաջողվեց: Արդյունքում, կողմերը 8-րդ անգամ խաղաղ դաշն կնքեցին եւ հաշիվը դարձավ 5:5:

Նախավերջին 11-րդ պարտիան, կկայանա մայիսի 26-ին: Սպիտակներով հանդես կգա Բորիս Գելֆանդը: