Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Իսպանիա՝ 1:2

Սպորտ
ae37cce82781ea9a3b3428c484661a57

Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 19 տարեկաններ) անհաջող սկսեց ելույթները Իտալիայում անցկացվող Եվրոպայի 2012 թ էլիտ ռաունդի մրցաշարում:

Այսօր կայացած առաջին մրցախաղում մեր ֆուտբոլիստները ցավալի պարտություն կրեցին Իսպանիայի հավաքականից՝ վճռորոշ գոլը բաց թողելով մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին՝ 1:2: Զուգահեռ ընթացող Իտալիա - Բելգիա խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1:

Երկրորդ տուրում, որը տեղի կունենա մայիսի 25-ին, Հայաստանի հավաքականը կհանդիպի Բելգիայի պատանեկան ընտրանու հետ: