A
A
Վերջին տեղերում
Հայաստանի թիավարներին չհաջողվեց նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր:
Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում մեր հանրապետությունից հանդես եկան Սարգիս Ղարաբաղցյանն ու Մակար Սարգսյանը:
Երկտեղանի բայդարկայի 2000 մ մրցումներում նրանք որակավորման երկու մեկնարկներում էլ զբաղեցրին վերջին՝ 5-րդ տեղը եւ ավարտեցին ելույթները:
Այս մրցաձեւում ուղեգրերի համար կպայքարեն Ավստրիայի, Ավստրալիային, Բուլղարիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի երկյակները: