A
A
Հյուրանոցում բացիլ է հայտնաբերվել
Վրոցլավի «Մոնոպոլ» հյուրանոցում, որտեղ Եվրո-2012-ի ժամանակ կհանգրվանի Չեխիայի ֆուտբոլի հավաքականը, վտանգավոր բացիլ է հայտնաբերվել օգտագործվող ջրի մեջ:
«Երբ ջրի ստուգման արդյունքում հայտնաբերվեց Legionella բացիլը, հյուրանոցի անձնակազմը մաքրման աշխատանքներ կատարեց ջրատար խողովակներում: Իրավիճակն մշտապես հսկվում է քաղաքի սանիտարական ծառայության կողմից» - ասել է հյուրանոցի մենեջեր Մագդալենա Մեշկովսկան:
Ինչպես տեղեկացրել են բժիշկները, այդ բացիլով վարակվելիս մարդիկ կարող են հիվանդանալ թոքաբորբով կամ ջերմախտով:
Չեխիայի հավաքականը հյուրանոց է ժամանելու հունիսի 3-ին: Մինչ այդ պետք է պարզ դառնա ջրի վերջին ստուգման արդյունքը:
Հավելենք, որ «Մոնոպոլը» 5 աստղանոց, հնաոճ հյուրանոց է, որը կառուցվել է 1892 թվականին: