Կասկածվում է վերավաճառքի մեջ
Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Վլադիմիր Գերաշչենկոն կասկածվում է 2012 թ օլիմպիական խաղերի տոմսերի անլեգալ վաճառման մեջ:
Պարզվում է, BBC News-ի լրագրողը ներկայանալով որպես տոմսերի վերավաճառող, կապ է հաստատել Վլադիմիր Գերաշչենկոյի հետ: Վերջինս խոստացել է 100 տոմս հայթայթել, սակայն մի քանի հազար ֆունտ սթեռլինգ կանխիկ վճարի դեպքում:
Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, հանրահայտ ձողացատկորդ Սերգեյ Բուբկան անկախ հանձնախումբ է ստեղծել, որը պետք է պարզի լրագրողի կողմից ներկայացված մեղադրանքի հավաստիությունը:
Ինչ վերաբերում է Վլադիմիր Գերաշչենկոյին, որն այդ պաշտոնը վարում է 1997 թվականից, ժամանակավոր զրկվել է իր պարտականությունները կատարելուց:
Հավելենք, որ յուրաքանչյուր երկրի ազգային օլիմպիական կոմիտեն իրեն հասանելիք տոմսերը կարող է վաճառել միայն իր երկրի քաղաքացիներին: