A
A
ՖԻՖԱ-ն կանաչ լույս վառեց Կոսովոյի առջեւ
Կոսովոն դեռեւս ինքնուրույն եւ անկախ պետություն չէ, սակայն կարող է ստեղծել ֆուտբոլի ազգային թիմ եւ ընկերական հանդիպումներ անցկացնել մյուս երկրների հավաքականների հետ։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) գործադիր կոմիտեն չեղյալ է համարել իր ընդունած այն որոշումը, ըստ որի Կոսովոն չի կարող անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ, քանի դեռ չի ընդգրկվել ՄԱԿ-ի կազմի մեջ։
Նշենք, որ Կոսովոն Սերբիայից անջատվել է 2009 թվականին։ ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն չէին ճանաչել այդ երկրի ֆուտբոլային հավաքականը ու ակումբները եւ արգելել էին անցկացնել միջազգային հանդիպումներ։ Սակայն այժմ կոսովցի ֆուտբոլիստները լիովին «ազատված» են կապանքներից եւ կարող են ուժերը չափել ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող 208 երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում Հայաստանի հավաքականի հետ։