Լրիվ կազմով
Մայիսի 23-ին Մոնպելիեյում մեկնարկող սպորտային մարմնամարզության Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանը կմասնակցի ինչպես թիմային, այնպես էլ անհատական մրցումներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Վահագն Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահան Վարդանյանը, Արթուր Դավթյանը հանդես կգան մեծահասակների մրցումներին, իսկ Արմեն Պետրոսյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արամ Մովսիսյանը կմասնակցեն զուգահեռաբար անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Մեր մարմնամարզիկներին Մոնպելիեյում կպատրաստեն մարզիչներ Աշոտ Գասպարյանը, Արտյոմ Ավետյանը եւ Տիգրան Պետրոսյանը, իսկ ահա հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ նրա օգնական Սոս Սարգսյանը առաջնությունում կկատարեն մրցավարի պարտականություններ: