Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ հարձակվող

Սպորտ
f8cfee5d941aaee06d463e64b7bf1512

Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնության էլիտ ռաունդում հանդես կգա մեկ հարձակվողով։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը այսօր մեկնեց Իտալիա, որտեղ մայիսի 23-28-ը կանցկացվի վերը նշված առաջնության էլիտ ռաունդներից մեկը: Եզրափակիչ փուլի միակ ուղեգրի համար կպայքարեն Իտալիայի, Հայաստանի, Իսպանիայի եւ Բելգիայի այդ տարիքային հավաքականները։

Մեր մինչեւ 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը մրցաշարին մասնակցելու համար թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստ, այնքան, որքան պահանջվում է խաղի արձանագրության լրացման համար։ Նրանցից երկուսը դարպասապահ են, 6-ը՝ պաշտպան, 9-ը՝ կիսապաշտպան եւ մեկը՝ հարձակվող։

Մայիսի 23-ին Հայաստանի պատանեկանը կմրցի Իսպանիայի հետ, երկու օր անց կհանդիպի Բելգիային, իսկ մայիսի 28-ին մրցաշարը կավարտի դաշտի տերերի թիմի հետ խաղով։ Հանդիպումները տեղի կունենան Կաթոլիկա և Ադռիատիկո քաղաքներում,  Երեւանի ժամանակով 17:00-ին: