Վարդան Մինասյանը հրապարակեց նախնական կազմը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հունաստանի եւ Ղազախստանի ընտրանիների հետ ընկերական խաղերին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նախորդ հանդիպման համեմատ մեր հավաքականի կազմում ընդամենը մեկ փոփոխություն կա. դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի տեղը կրկին թիմ է հրավիրվել Գեւորգ Կասպարովը:
Հայաստանի հավաքականը մայիսի 26-ից կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչեւ հունիսի 5-ը:
Հայաստանի հավաքականի նախնական կազմը.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Դինամո», Ռուսաստան
Գեւորգ Կասպարով «Միկա»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Լեւոն Հայրապետյան «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան «Սպարտակ» Նալչիկ, Ռուսաստան
Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան «Խիմկի», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա
Գեւորգ Ղազարյան «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Զավեն Բադոյան ԲԱՏԵ, Բելառուս
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Արթուր Սարկիսով «Շիննիկ», Ռուսաստան
Մարկոս Պիզելի «Կուբան», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան