Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անանդը վերականգնեց հավասարակշռությունը

Սպորտ
e35d12ae28d36a60339554b398593ee7

Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի 8-րդ պարտիայում պարզապես ոչնչացրեց իր մրցակցին:

Սեւերով հանդես եկող Բորիս Գելֆանդը հնդկական սկզբնախաղ ընտրեց, որը շատ հազվադեպ է հանդիպում ժամանակակից շախմատում: Նա զոհաբերելով ձին, սուր գրոհ կազմակերպեց սպիտակների թագավորական թեւի վրա: Սակայն աշխարհի չեմպիոնը հաշվենկատ քայլերով ծուղակի մեջ գցեց սեւերի թագուհուն: Բորիս Գելֆանդը արդեն 17-րդ քայլին ճանաչեց իր պարտությունը:

Այդպիսով, Վիշվանաթան Անանդը շատ արահ վերականգնեց մրցամարտի հավասարակշռությունը՝ 4:4:

Հիշեցնենք, որ նախորդ պարտիայում հաղթել էր շախմատի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը: