Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երջանիկ Ավետիսյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն

Սպորտ
54a0fba2c3114f8a4fdb3fd214844562

Հայաստանի հրաձգուհի, սպորտի վաստակավոր վարպետ Երջանիկ Ավետիսյանը 5-րդ անգամ դարձավ ստենդային հրաձգության Եվրոպայի չեմպիոնուհի։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացված առաջնության թռչող ափսեներ վարժությունում Երջանիկ Ավետիսյանը 100 հնարավորից վաստակեց 96 միավոր եւ ընդամենը մեկ դիպուկ կրակոցով առաջ է անցել գերմանուհի անվանի հրաձիգ Քրիստինա Վենսելից։ Երրորդ տեղը զբաղեցրել է կիպրոսցի Անդրի Էլեֆտերիուն՝ 93 միավոր։