Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիշվանաթան Անանդը պարտվեց

Սպորտ
c5f11df5db37cc5cac035e4becde0737

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 7-րդ պարտիան վերջապես արդյունավետ ավարտ ունեցավ:

Սպիտակներով հանդես եկող Բորիս Գելֆանդը օգտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի թույլ տված կոպիտ սխալից եւ խաղային առավելություն ստացավ: Հնդիկ գրոսմայստերը իր հերթին հակագրոհ կազմակերպեց, սակայն նա չհասցրեց զինվորը վերածել հզոր թագուհու, քանի որ իսրայելցի գորսմայստերը մտածված քայլերով մատային դիրք ստեղծեց: 38-րդ քայլին Անանդը ստիպված անձնատուր եղավ: Բորիս Գելֆանդը առաջ անցավ հաշվի մեջ` 4:3:

Հաջորդ՝ 8-րդ պարտիան, կկայանա մայիսի 21-ին: Սպիտակներով հանդես կգա աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: