A
A
«Շիրակը» ջախջախեց «Արարատին»
Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության բարձրագույն խմբի 9-րդ տուրը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշարի առաջատար Երեւանի «Միկան» սեփական դաշտում 4:2 հաշվով պարտության մատնեց 3-րդ տեղում ընթացող Դիլիջանի «Իմպուլսին»` միավորների քանակը հասցնելով 20-ի:
Իսկ ահա երկրորդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարը» իր հարկի տակ պարտվեց «Ուլիսին»` 0:1: Սա հանրապետության չեմպիոնի առաջին հաղթանակն է այս մրցաշրջանում:
Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Փյունիկը» միեւնույն 4:0 հաշվով ջախջախեցին համապատասխանաբար «Արարատին» եւ «Բանանցին»: Հայաստանի գավաթակիրը վաստակած միավորներով (16) հավասարվեց «Գանձասարին» ու «Իմպուլսին», իսկ անցած տարվա փոխչեմպիոնը մեկ միավորով է ետ մնում այդ եռյակից: