Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղի արդյունքը գուշակում են կենդանիները

Սպորտ
cc972e0cab845cb2258959171470c4ba

Հայտնի ֆուտբոլային գուշակ Պաուլ ութոտնուկը ներկայումս մի քանի հետեւորդներ ունի:

Դրանցից երեքը կանխագուշակություն են արել կապված այսօր կայանալիք «Բավարիա» - «Չելսի» չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի հետ:

Սիսի անունով գերմանական շունը, որը բնակվում է հենց Մյունխենում, ընտրել է «Բավարիայի» դարպասի մոտ դրված կերը: Սիսիից առաջ մյունխենցիների օգտին քվեարկել էր նաեւ Ռոսի անունով ութոտնուկը, որը այժմ փոխարինում է հանրահայտ Պաուլին:

Իսկ ահա անգլիական Սեսեքս քաղաքի կենդանաբանական այգու բնակիչ լաման եզրափակիչ խաղից առաջ նախապատվությունը տվել է «Չալսիին»: