A
A
Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Գվատեմալայում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակները նվաճեցին միայն մեկ բրոնզե մեդալ:
Գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 417 կգ (190+227) արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: Մեր ծանրորդը արծաթե մեդալակիր, իրանցի Բահադուր Մուլաեիին, զիջեց ընդամենը անձնական քաշով:
Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Մագոմեդ Աբուեւը, որը ցույց տվեց 426 կգ արդյունք (191+235):
69 կգ քաշային կարգում հանդես եկած մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը գրավել է 10-րդ համեստ տեղը: